Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իջեւանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի նկուղի մուտքը ավերակ է հիշեցնում (ֆոտոշարք)

Օգոստոս 31,2017 12:19

Իջեւանի բնակիչները մեզ հայտնեցին, որ Իջեւանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում գործել է սգո ծառայություններ մատուցող ծառայություն, որը մի քանի ամիս առաջ դադարել է գործել: Սակայն այդ բաժանմունքի մուտքի դռներից մեկի վրա մնում է այդ ծառայության հեռախոսահամարը: Այսօր՝ օգոստոսի 31-ին զանգահարեցինք նշված հեռախոսահամարով: Իջեւանցի տղամարդն ասաց, որ սգո ծառայության գործերը լավ չէին ընթանում, եւ մոտ 5 ամիս առաջ ծառայությունը դադարել է գործել:

Իջեւանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի նկուղի մուտքը ավերակ է հիշեցնում, բաժանմունքի ետնաբակը անխնամ վիճակում է:

Այդ խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար մի քանի անգամ զանգահարեցինք Իջեւանի ԲԿ-ի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանի բջջային հեռախոսահամարին, սակայն նա չպատասխանեց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փաստորեն, Իջևանում մահերը պակասել են, լավ առաջխաղացում.

  2. Իջեւանում մահերի պակասելու վերաբերյալ մեկնաբանությունը իմ՝ նյութի հեղինակի կողմից չի գրվել: Ինչո?ւ է հանդես եկել ուրիշի անունով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031