Մեկ ամսից լրանալու է վարչապետ Կարեն Կարապետյանի ձեւավորած կառավարության մեկ տարին: Այս առնչությամբ վարչապետը կառավարության նիստից առաջ հանձնարարեց ՀՀԿ գործադիր մարմինների ղեկավարներին՝ մեկ ամսում ամփոփել ըստ ոլորտների կառավարության բարեփոխումների եւ գերակա ոլորտներում իրականացրած աշխատանքները եւ հանրությանը հաշվետվություն ներկայացնել:
Ըստ վարչապետի՝ այն խնդիրները, որոնց լուծումները դեռեւս ընթացքում են եւ չեն ավարտվել, վարչապետը հանձնարարեց հանրությանը ներկայացնել, թե դրանք ինչ փուլում են եւ երբ կավարտվեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ