«Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը եւ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Բանախոսները կքննարկեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ արված հայտարարությունը, համաձայն որի աշնանը Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Արդյոք կստորագրվի՞ փաստաթուղթը, ինչ կտա այն Հայաստանին, արդյոք փաստաթղթի ստորագրումը չի խանգարի Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը: