Թուրքիայի արտգործնախարարությունն իր բողոքն է հայտնել ԱՄՆ-ին այն բանից հետո, երբ վերջինիս դատարանը մեղադրանք է առաջադրել Թուրքիայի նախագահի 15 թիկնապահների նկատմամբ՝ 2017թ. մայիսին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելու համար:
Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան «ամենակոշտ ձևով» իր բողոքն է հայտնում ամերիկյան դատարանի որոշման դեմ: Գերատեսչությունը դատարանի այդ վճիռը համարում է «կանխակալ» և «ցավալի» ու վիրավորական այն մարդկանց համար, ովքեր երբեք չեն եղել ԱՄՆ-ում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ