Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ.ԵՏՄ երկրներում կներդրվի մասնագիտական հմտությունների գնահատման միասնական համակարգ

Օգոստոս 31,2017 10:20

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում WorldSkills International-ի շրջանակում տրվել է նոր` WorldSkills Eurasia համագործակցության մեկնարկը: Նախագծում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը և Ղազախստանը: Վերոնշյալ չորս պետությունների ներկայացուցիչների միջև Աստանայում ստորագրվել է WorldSkills Eurasia-ի ստեղծման մասին հռչակագիր, որին ներկա է գտնվել WorldSkills International-ի նախագահ Սայման Բարտլին:Հռչակագրից բացի, ստորագրվել է նաև համագործակցության հուշագիր, որով, մասնավորապես, նախատեսվում է ներդնել մասնագիտական հմտությունների գնահատման միասնական համակարգ, որը կճանաչվի ԵՏՄ բոլոր երկրներում: Հուշագիրը նախատեսում է նաև աջակցություն Եվրասիական տնտեսական միության քաղաքացիներին`կադրային ներուժի զարգացման շրջանակում աշխատանքի արդյունավետության և մասնագիտական կատարելագործման բարձրացման նպատակով:

Եվրասիական տնտեսական միությունը կներգրավի WorldSkills Eurasia-ն` որպես միության անդամ-երկրների տնտեսությունները կադրերով համալրման գործիք: Այդ մասին Աստանայում պայմանավորվել են Եվրասիական տնտեսական միության նախագահ Տիգրան Սարգսյանը և WorldSkills International-ի նախագահ Սայման Բարտլին: «Սա գերազանց միտք է ոչ այնքան WorldSkills-ի առաջնությունների առումով, որքան անդամ երկրների մարդկանց ներգրավվածության և ցուցաբերած մասնագիտական որակների առումով, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»,-նշել է WorldSkills International-ի նախագահ Սայման Բարտլին: «ՄԿՈՒ համակարգը և մասնագիտական կադրերի պատրաստումը կարիք ունեն արդիականացման` հաշվի առնելով ներկա դարաշրջանում ՏՀՏ ոլորտում իրականացվող փոփոխությունները և աշխատաշուկայի մարտահրավերները: Կրթությունը պետք է համապատասխանեցնել տնտեսության պահանջներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ պահանջարկի մասնագիտական կադրեր ապահովել ԵՏՄ տարածքի աշխատաշուկայի համար: Այդ նպատակով իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կորոշվեն բոլոր այն ընկերությունները, որոնք հետաքրքրված են կադրերի ներգրավման հարցերով: Մարդկային կապիտալի զարգացման և կադրային ներուժի զարգացման շրջանակում համագործակցությունը կմշակվի WorldSkills-ի չափորոշիչների և մեթոդիկաների հիման վրա:

Այս հարցում իրենց աջակցությունը կբերեն ինչպես միջկառավարական մարմինները և կազմակերպությունները, այնպես էլ ԵՏՄ-ն, Եվրասիական տնտեսական կոմիտեն, Եվրասիական զարգացման բանկը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը` ընդգծելով, որ FutureSkills նախաձեռնության շրջանակում կիրականացվեն նաև, այսպես ասած, ապագա մասնագիտությունների կանխատեսման աշխատանքներ:

Ակնկալվում է, որ WorldSkills Eurasia-ի նախագծերին կներգրավվեն ոչ միայն վերոնշյալ չորս պետությունները, այլ նաև Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շուրջ 12 երկիր:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031