Այս օրերին հանրության քննարկմանն է դրված «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Տուգանքները խիստ են: Մինչեւ 1 խորանարդ մետր շինարարական կամ այլ իներտ թափոնով շրջակայքը աղբոտողը կտուգանվի նվազագույն աշխատավարձի՝ ֆիզիկական անձանց դեպքում քառասունապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ հարյուրապատիկի չափով: Այսինքն՝ համապատասխանաբար՝ 40 հազար դրամով եւ 100 հազար դրամով: Մեկ խմ-ից ավելի շինարարական կամ այլ իներտ աղբ թափող անձը կտուգանվի՝ ֆիզիկական անձանց դեպքում՝ 100 հազար իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 300 հազար դրամի չափով:
Նոր նորքի շուկայի ետնամասում երեկ պատկերն այսպիսին էր:
Ո՞ւմ թափոնն է, նշյալ տարածքները գրավողներն ինչպե՞ս են որոշելու, թե ում աղբն է սա:
Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
30.08.2017