Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թե ոնց են Պուտինին ողջունում՝ էական չէ»

Օգոստոս 31,2017 15:00

Սոչիում Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո քաղաքագետները ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, թե ինչպես է ՌԴ նախագահին դիմելիս ՀՀ նախագահն ասել՝ ողջունում եմ երկու սուվերեն պետությունների ղեկավարների հանդիպումը: «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական-վերլուծական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը ԵԱՏՄ է մտել հենց իր սուվերենությունը պահպանել-պաշտպանելու համար, ու նախագահ Սերժ Սարգսյանի նման դիմելաձեւը պատասխան է ԵԱՏՄ-ին դեմ արտահայտվողներին:

«Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեր հարցին՝ այդ ողջույնի մեջ դրական բան չե՞ք տեսնում, սրանով Սերժ Սարգսյանը չէ՞ր ուզում ընդգծել, որ ԵՏՄ մտնելով՝ մենք մեր ինքնիշխանությունը չենք կորցնում, պատասխանեց. «Բացարձակ: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը Պուտինին դիմեր, ասեր՝ աշխարհի թիվ մեկ պետության կողմից ողջունում եմ աշխարհի 120-րդ պետությանը, մեր հարաբերությունները մենք գիտենք՝ ինչպիսին են: Նույն ձեւ Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք այստեղ արդարադատության համակարգ ենք ստեղծելու, 2008-ին անհասկացողության պատ էինք քանդում, նոր ատոմակայան էինք սարքում, տնտեսապես զարգանում ենք: Բայց թե ուր ենք զարգանում՝ չենք հասկանում, դպրոցներ են օպտիմալացվում, կրթության նախարարը զգուշացնում է խնդիրների մասին, իսկ թե այդ խոսքերը՝ ոնց են Պուտինին ողջունում, ինչ են իրար ասում, էական չէ: Ես ուրիշ ողջույն եմ հիշում՝ Սերժ Սարգսյանի մեծ շնորհակալությունը Պուտինին՝ նախագահական ընտրություններում մեծ աջակցության համար»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

30.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031