ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել է փլուզում:
Ճանապարհի վերին շեպի փլուզման հետևանքով այն երկկողմանի փակվել է:
«Ոսմար» ՍՊ ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն