Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունն ուսումնասիրում է օտարերկրյա գործընկերոջից «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համալիրի մատակարարման մի քանի հայց: Այս մասին հայտնել է ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը` ըստ ռուսաստանյան «ՌԻԱ» գործակալության:
«Հաստատում եմ, որ դիմումները կան, բայց դրանց մասին խոսել դեռ վաղ է»,- ասել է նա մամուլի ասուլիսում՝ չհստակեցնելով, թե որ երկրների մասին է խոսքը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ