Ռուսական «Առաջին ալիքի» լրագրող Աննա Կուրբատովան գտնվում է Ուկրաինայի ազգային անվտանգության շենքում: Այս մասին գրում է Обозреватель-ը:
«Նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ առևանգման և այլ սարսափների մասին հիստերիկ հայտարարությունները սովորական բան են ռուսական ԶԼՄ-ների համար: Այս պահին նրա հետ հարգալից և սիրալիր զրույց են վարում»,- ասել է աղբյուրը:
Նա նաև պատասխանել է այն հարցին՝ արդոք լրագրողը կարտաքսվի Ուկրաինայից:
«99 տոկոս հավանականությամբ՝ կարտաքսվի»,- ասել է նա:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիևում առևանգել են ռուսական «Առաջին ալիք» լրագրող Աննա Կուրբատովային և տարել անհայտ ուղղությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ