Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ կորած հակամարտության հետևանքով. ընտանիքները սպասում են պատասխանի. (Տեսանյութ)

Օգոստոս 30,2017 20:44

Երևան (ԿԽՄԿ) – Անհայտ կորածների միջազգային օրը նշվում է այսօր՝ նպատակ ունենալով իրազեկելու կառավարություններին, համայնքներին, ԶԼՄ-ներին և աշխարհի հանրությանը հակամարտությունների և բռնության այլ իրավիճակների հետևանքով անհայտ կորածների խնդիրների ու նրանց ընտանիքների կարիքների մասին։ Ղարաբաղյան հակամարտության հրադադարից 23 տարի անց անհայտ կորածների հազարավոր ընտանիքներ շարունակում են սպասել իրենց սիրելիների մասին լուրերի։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ԿԽՄԿ-ն, աջակցում է հակամարտության կողմերին անկախ միջնորդի իր առաքելությամբ՝ պարզելու այդ մարդկանց ճակատագրերը։ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ կան ավելի քան 4500 անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձինք՝ գրանցված Հայաստանում և Ադրբեջանում ԿԽՄԿ-ի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության կողմից։ Նրանցից ավելի քան 400-ը գրանցված են Հայաստանում։ 2014-ից կազմակերպությունը հավաքում է ԴՆԹ նմուշներ անհայտ կորած անձանց մոտ արյունակիցներից։ Նպատակն է պահպանել այս նմուշները, որոնք հետագայում կմեծացնեն աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը։

ԿԽՄԿ-ն տրամադրում է նաև բազմակողմանի աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին, օրինակ՝ օգնում նրանց դառնալ տնտեսապես ավելի կայուն, կողմնորոշվել իրավական կամ առողջական խնդիրներ լուծելիս, ինչպես նաև առաջարկում սոցիալ-հոգեբանական աջակցություն, կազմակերպում հիշատակման միջոցառումներ՝ փորձելով համախմբել համայնքներին նրանց շուրջը։

«Ընտանիքների կարիքները ԿԽՄԿ-ի աշխատանքի կենտրոնում են», – ասում է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը։ «Ընտանիքներն իրավունք ունեն իմանալու իրենց հարազատների ճակատագրի մասին։ Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ սա պետությունների պարտավորությունն է։ Մենք պատրաստ ենք աջակցելու հակամարտող կողմերի պատրաստակամությանը առաջադիմել այս կարևոր մարդասիրական հիմնահարցի շուրջ։ Երբեք ուշ կամ շուտ չէ ակտիվացնել ջանքերն այս ուղղությամբ»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված ընդհարումներից և բռնությունների այլ իրավիճակներից տուժածների կյանքն ու արժանապատվությունը և օգնություն ցույց տալ նրանց: 1992-ից կազմակերպությունը մարդասիրական գործունեությունն է ծավալում տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031