Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի գործով դատարանը որոշեց՝ հ/կ-ները պատշաճ սուբյեկտ չեն, իրավունք չունեն դատարան դիմել

Օգոստոս 30,2017 20:33

Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի քաղաքացիները և «Էկոլոգիական իրավունք», «Էկոդար» հ/կ-ներն ընդդեմ պետական մի քանի գերատեսչությունների գործով դատական նիստին այսօր դատարանը որոշեց, որ հ/կ-ները պատշաճ սուբյեկտ չեն ու իրավունք չունեն դատարան դիմել, որովհետեւ չեն ապահովում օրենքի դրույթները:

Նախագահող դատավորն իր այս որոշումը հիմնավորեց այս տարվա ամռանը ուժի մեջ մտած հ/կ-ների մասին նոր օրենքով:

Հ/կ-ների ներկայացուցիչները սպասում են դատարանի որոշման գրավոր հիմնավորմանը՝ հասկանան՝ օրենքի որ կետով չեն ապահովում օրենքի դրույթները:

Բնապահպան Արթուր Գրիգորյանը պնդում է՝ դատարանի որոշումը հակասում է Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի եւ ՀՀ կառավարության դիրքորոշմանը, որը բազմիցս կոմիտեին ներկայացրել է հիմնավորումներ, թե տեսեք՝ ապահովում ենք հ/կ-ների՝ դատարան դիմելու իրավունքը, այս էլ օրենքը, որը ընդունել ենք, որ ամրապնդի այդ իրավունքը:

Բնապահպանները դատարանի որոշումը համարում են քաղաքական որոշում, իրավական գործընթացի հետ կապ չունեցող: Նրանց կարծիքով, հ/կ-ներին դատարան դիմելու իրավունքից զրկելու նպատակը մեկն է՝ փակել բոլոր դռները բնապահպանների առջեւ: Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի քսանութին:

Նշենք, որ հայցվորները վիճարկում են Ամուլսարի շահագործման վերաբերյալ Էներգետիկայի և բնական պաշարների, Բնապահպանության նախարարությունների կողմից դրական եզրակացությամբ տրված փորձաքննությունները, ինչպես նաև առանձին հայցով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից տրված դրական եզրակացության իրավաչափությունն ու հանքի շահագործման համար հիմք ծառայող այլ թույլտվություններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. … Դեռ՝ Մեր Անօրեն երկիրը .. ՎԱՂՈՒՑ Չուներ՛ արդարադատություն .. այն՝ Բաղրամյան 26-ի և իրեն Անօրեն սպասարկողների համար է Միայն գործում .. 31.08.2017 …

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031