Բուդապեշտում մեկնարկած աշխարհի առաջնությունում Հայաստանի ձյուդոյիստներն անհաջողության են մատնվել՝ դուրս մնալով պայքարից:
Ֆերդինանդ Կարապետյանը մինչեւ 73 կգ քաշային կարգում հաղթանակով մեկնարկելուց հետո 1/32-րդ եզրափակչում պարտվել է իսրայելցի մրցակցին:
Նույն քաշային կարգում Արսեն Ղազարյանը տանուլ է տվել հենց առաջին գոտեմարտում, իսկ կանանց 52 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանը 1/32 եզրափակչում պարտվել է ճապոնացուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ