Կիևում առևանգել են ռուսական «Առաջին ալիքի» լրագրող Աննա Կուրբատովային և տարել անհայտ ուղղությամբ: Ավելի վաղ ծագումով Ստավրոպոլից 29-ամյա հատուկ թղթակիցը բազմիցս սպառնալիքներ էր ստացել իր հասցեին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Դեռ oգոստոսի 26-ին Կուրբատովան հայտնվել Էր ուկրաինական «Խաղաղապահ» կայքի տվյալների բազայում: Ռեսուրսի հեղինակները նրան մեղադրում են հակաուկրաինական քարոզչության, հասարակական կարևորություն ունեցող տեղեկատվությունը շահարկելու, ինչպես նաև «իրադարձությունների միտումնավոր շարադրման», ինչպես նաև Ուկրաինայի անկախության օրվա առիթով անցկացված շքերթը «միտումնավոր սյուժեով» մատուցելու մեջ:
2016թ. Աննա Կուրբատովան դարձել էր «Ճշմարտություն և արդարություն» համառուսական մեդիաֆորումի դափնեկիր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ