Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակցի պաշտոնյաները շատ խառն են․վարչապետի այցին ընդառաջ գրում ու ջնջում են

Օգոստոս 30,2017 17:17

Սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով Գյումրի է ժամանելու ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը։ Սպասվածին հակառակ՝ այս անգամ նրա այցը ոչ թե Գյումրու պատմական կենտրոնը տուրիստական գոտու վերածելու ծրագրի հետ է կապված, այլ պետական ծրագրերի իրականացման։ Կարեն Կարապետյանը գալիս է տեսնելու, թե ինչպես են իրականացրել պետական ծրագրերը, եթե նորմալ իրականացվել են՝ լավ, եթե՝ ոչ, պարտադիր պիտի մատնանշեն մեղավորներին։

Կառավարության ղեկավարին նաև զեկուցելու են, թե ինչպես են համայնքներն աշխատում մասնավոր հատվածների հետ։ Չի բացառվում, որ վարչապետի հետ հանդիպմանը հրավիրվեն նաև համայնքապետերն ու ձեռնարկատերերը։

Հանդիպման ձևաչափը դեռ անհայտ է, սակայն հայտնի է, որ հանդիպումը լինելու է փակ, ժամը 15․00-ին՝ Շիրակի մարզպետարանում։

Ու քանի որ ձևաչափը դեռ հայտնի չէ, Շիրակի մարզպետարանի վարչության պետերը բավական լարված են, կարելի է ասել՝ շատ խառն են․ նրանցից յուրաքանչյուրը հաշվետու զեկույց է նախապատրաստում իր ոլորտի մասին՝ մատնանշելով խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։

Ինչպես կատակում են շիրակցի պաշտոնյաները՝ սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի օրվա կապակցությամբ վարչապետի մոտ պատրաստվում ենք քննություն հանձնելու։

Ի դեպ, մենք ականատես եղանք, թե որոշ վարչության պետեր ինչ բծախնդրությամբ են նախապատրաստվում վարչապետի հետ հանդիպմանը, զեկույցը գրում, ջնջում են՝ տեքստը փոփոխությունների ենթարկելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031