Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դեսպանատունն այդպես է գտել, մենք ի՞նչ անենք». փաստաբանը՝ ՊՊԾ գունդը գրավածներին ԱՄՆ մուտքի վիզա չտալու մասին

Օգոստոս 30,2017 16:26

Aravot.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ, ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ մեղադրվող եւ այդ գործով անցնող Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեկնաբանեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան այն հայտարարությունը, որ ՊՊԾ գունդը գրավածներին ԱՄՆ մուտքի վիզա չի տրվելու: Դեսպանատունը հայտարարել է, որ ոստիկանության շենքը գրաված անձինք նաեւ չեն մասնակցի ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին:

«Պետությունն ինքն է որոշում իր գործունեության, այդ թվում՝ նվիրատվության ոլորտները, որոնք իր իրավասության ներքո են: Չենք կարող պարտադրել, օրինակ, նվիրատվություն անել: Եթե ԱՄՆ դեսպանատունն այդպես է գտել, մենք ի՞նչ կարող ենք անել, իր դիրքորոշումն է, դա քաղաքական հարց է,-նկատեց Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքով. «Եթե դեսպանատունը որոշել է իր ծրագրերին մասնակից անել միայն որոշակի խմբերի անձանց, խնդիր չկա, որոշողն ինքն է»:

Հետաքրքրվեցինք՝ տվյալ դեպքում ԱՄՆ դեսպանատան որոշումները Եղնուկյանին է՞լ են վերաբերում: Հայրապետյանը նշեց՝ Կարո Եղնուկյանը չի մասնակցել ՊՊԾ գնդի գրավմանը եւ որեւէ ձեւով չի օժանդակել զինված խմբի անդամներից որեւէ մեկին. «Եթե անգամ ԱՄՆ դեսպանատունը Կարո Եղնուկյանի առնչությամբ որեւէ որոշում կայացնի, դա կլինի անմեղության կանխավարկածի խախտում: Եթե նման բան անգամ լինի, կդիմենք դատարան, թեեւ չեմ կարծում, որ Եղնուկյանին որեւէ մեկը համարում է ՊՊԾ գնդի գրավմանն օժանդակած անձ»:

Հայրապետյանն անդրադարձավ նաեւ դեսպանատան այն որոշմանը, որ հուլիսյան դեպքերի ժամանակ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ բռնություն կիրառածները, տվյալ դեպքում՝ քաղաքացիական եւ համազգեստով ոստիկանները եւս չեն մասնակցի դեսպանատան ֆինանսավորած ծրագրերին: «Իրենք այդ արարքը անարդար են համարում եւ որոշում զրկել այդ իրավունքից»,-նկատեց Տիգրան Հայրապետյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031