Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցները մայր բուհի ինչի՞ն են պետք

Օգոստոս 30,2017 15:16

Կառավարության նիստի վաղվա օրակարգում մի ուշագրավ որոշման նախագիծ կա: Այդ նախագծով առաջարկվում է Երեւանի պետական համալսարանին` ԵՊՀ-ին երեք տարի ժամկետով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր եւ այլ միջոցներ ներմուծելու լիցենզիա տրամադրել: Նախագծում սակայն ոչ մի տողով չի նշվում, թե այդ թմրամիջոցները մայր բուհի ինչին են պետք:

Նկատենք, որ, երբ տարիներ առաջ «Երեւանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց հիմնադրամի, կարգավիճակի փոփոխությունն այսպես բացատրվեց. «Հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, բազմազանեցնել ֆինանսական մուտքերը, ավելի արդյունավետ կազմակերպել գնումների գործընթացը եւ համալսարանի առջեւ ծառացած մի շարք այլ խնդիրների լուծումը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շաքէ says:

    Որոշ դասախօսների բուժման նպատակով։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031