Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ խոստովանեց «Սասնա ծռերի» նոր հանրային պաշտպանը (Տեսանյութ)

Օգոստոս 30,2017 15:07

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով հերթական նիստում ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի եւ Արեգ Կյուրեղյանի համար հանրային պաշտպան ներգրավվեց՝ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գարեգին Մարգարյանը:

Հատկանշական է, որ որպես հանրային պաշտպան ներգրավված անձն այսօր առաջին անգամ ոչ թե դուրս եկավ նիստերի դահլիճից, այլ մնաց այնտեղ՝ փաստացի ստանձնելով ամբաստանյալների իրավունքների պաշտպանությունը:

Խնդիրն այն է, որ ամբաստանյալները հրաժարվեցին հանրային պաշտպանից, իսկ նման դեպքերում նախորդ նիստերում պաշտպանները լքում էին նիստերի դահլիճը՝ բացատրելով, որ չեն կարող ամբաստանյալի կամքին հակառակ գործել:

«Դատարանը որոշեց, որ ես պետք է լինեմ նրանց հանրային պաշտպանը, դա պարտավորեցնում է ինձ, այդ պատճառով մնացի դահլիճում: Դատարանի որոշումը չեմ բողոքարկելու: Գտնում եմ, որ այդպես պետք է վարվեմ: Հանրային գրասենյակի ղեկավարն էլ է նույն կարծիքին»,-լրագրողների նկատառմանն ի պատասխան, թե «Կյուրեղյանն ու Բարսեղյանը հրաժարվեցին ձեզանից, ինչո՞ւ մնացիք դահլիճում», ասաց Գարեգին Մարգարյանը:

Մյուս հարցին՝ «գրասենյակը ձեզ հրահանգե՞լ է, որ անգամ եթե Բարսեղյանը եւ Կյուրեղյանը հրաժարվեին ձեզանից, դուք պետք է մնաք դահլիճում», փաստաբանը դրական պատասխան տվեց՝ ըստ էության խոստովանելով, որ հանրային պաշտպանի գրասենյակից նման հրահանգ կա, այնուհետեւ շտապեց հերքել «հրահանգ« բառը:

«Եթե դատարանը որոշում է կայացրել, պետք է ենթարկվել դատարանի որոշմանը»,-նշեց Գարեգին Մարգարյանը՝ համաձայն չլինելով լրագրողների պնդման հետ, որ այդ կերպ խախտում է ամբաստանյալների պաշտպանական իրավունքը:

«Գալու եք նստեք-լռե՞ք» հարցին ի պատասխան՝ նա ասաց՝ «այո»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031