Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին լրագրողները հարցրեցին՝ վերջերս մամուլում տեղեկություններ եղան, որ շարունակում եք ճոխ ծախսեր իրականացնել Երեւանի բյուջեի հաշվին, այսինքն, ձեր պրակտիկան շարունակում է մնա՞լ:
Նա պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ: Ընդամենը փորձում են քաղաքապետի աշխատանքը փնովել, փորձում են քաղաքապետարանի՝ վերջին տարիներին ունեցած հաջողությունները փնովել եւ մեր քաղաքացիների ականջին հաճելի հնչեցնել՝ ֆինանսների հետ կապված: Ես այդ կարծիքին չեմ: Երեւան քաղաքը իր համայնքային բյուջեով եւ իր ծրագրային մոտեցումներով կարող է նման ծախսեր իրականացնել եւ ներկայանալի դառնալ այլ երկրներում, այլ մայրաքաղաքներում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ