Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ վարչապետին. Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյան, առյուծի սի՞րտ ես կերել

Օգոստոս 30,2017 14:41

Այսօր առավոտվանից փնտրում եմ ԿԳՆ կրթության տեսչության կայքը, բայց պարզվեց, որ այն չի գործում, իսկ փնտրում էի, որպեսզի տեղեկանամ, թե ո՞վ է պետի նորանշանակ պաշտոնակատարը, ի՞նչ կենսագրություն ունի և կրթության ոլորտում կառավարման ի՞նչ փորձ ունի, ինչպե՞ս է ժամանակին նշանակվել այդ տեսչության տեսուչ, միակ բարեմասնությունը նրա ՀՅԴ անդամ լինե՞լն է: Ի՞նչ նշանակալի գործունեություն է ծավալել Տեսչությունում, որ հենց ինքն է արժանացել այդ պատվին, իր գործունեության արդյունքում ի՞նչ փաստեր է արձանագրել դպրոցներում, որի արդյունքում ավելի արդյունավետ է դարձել տնօրենի կառավարումը: Ու ամենակարևորը՝ ուզում էի գտնել այն հիմնավորումը, որով այս նորաթուխ պաշտոնակատարը չեղյալ է հայտարարել Արմավիրի 24 դպրոցներում նախօրոք ծրագրված տեսչական ստուգումները: Շատ կասկածելի որոշում է, որից ակնհայտ կոռուպցիայի հովանավորչության տեսակի հոտ է գալիս: Ինչո՞ւ, որովհետև օր չկա, որ Արմավիրի մարզի տարբեր գյուղերի դպրոցներից անձամբ բողոք չստանամ կաշառակերության, պետական միջոցներն անձնական երեխաներին ու բարեկամներին աշխատավարձի ձևով յուրացնելու, անպատվաբեր դրամահավաքի վերաբերյալ: Միայն նշեմ, որ վերոնշյալ ապօրինությունների հետ կապված մարզի Ծիածան գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ պետք է որ արդեն քրեական գործ հարուցված լինել, որի մասին տեղյակ է մարզպետն էլ, ԿԳ նախարարն էլ, բայց այս խայտառակ երևույթի նկատմամբ նրանց վերաբերմունքը շատ <սառնասիրտ> է, որովհետև այդ երևույթներն իրենց համար սովորական են ու տարածված և փակ դռների ետևում քննարկվում Հակակոռուպցիոն հանձնաժողովում, որի նախագահը ՀՀ վարչապետն է:

Երեկ էլ Հրապարակ թերթում եղավ <Արմավիրի մարզպետը՝ ընդդեմ սփյուռքի փոխնախարարի և նրա քրոջ>  այս հոդվածը որի նյութը շրջանառվում է 2016թ. նոյեմբերից, այսինքն այն ժամանակվանից, երբ լրացել է Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետն ու նոր ընտրություն պետք է իրականացվեր:

Ինչպես երևում է նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի պատմածից, այս ընթացքում խախտվել  են Կառավարության 04.03.2010 N319-Ն <Տնօրենի ընտրության կարգ> որոշման հնարավոր բոլոր կետերը, ինչպես նաև իրեն ակնարկել են կաշառքի մասին: Եթե երկրում կրթության կարգին տեսչություն ունենայինք, այն պետք է բացահայտած լիներ այդ խախտումներն ու առաջարկեր մարզպետի հրաժարականը, այնինչ որոշել է չստուգել մարզի դպրոցները:

Այս մարզպետի կամայականություններն ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում, որոնց մասին ես կտեղեկացնեմ այլ իրավասու պետական մարմիններին, չափ ու սահման չունեն, մինչև ե՞րբ և ինչո՞ւ: Ոչ մի իրավասու պաշտոնյա և հատկապես Դուք, պարոն վարչապետ, չեք ասում. < Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյան, առյուծի սիրտ ես կերե՞լ, ո՞նց ես համարձակվում ի՛մ կառավարության որոշումները չկատարել:> Եվ այս հարցին հետևեր մարզպետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանն ու Կրթության տեսչության պետի պաշտոնակատարին հանձնարարվեր ՝ անմիջապես վերականգնել Արմավիրի մարզի 24 դպրոցներում ստուգում անցկացնելու մասին նախորդ հրամանն ու զեկուցել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն հանձնաժողովում:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031