Լրահոս
Օրվա լրահոսը

Գովասանագրերի համար որեւէ դպրոցի տնօրեն իրավունք չունի որեւէ դրամ պահանջելու». ԿԳ. (Տեսանյութ)

Օգոստոս 30,2017 13:55

Այսօր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագ դպրոցների եւ հիմնական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություն էին հրավիրել՝ քննարկելու կրթության ոլորտի խնդիրները, ինչպես նաեւ «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը:

Նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կրթության ոլորտն այսօր ունի որակի բարձրացման եւ նյութատեխնիկական բազայի վերականգնման խնդիրներ. «Հատկապես հանրակրթական հաստատություններում հսկայական աշխատանք կատարվել է, բայց լաբորատոր սարքավորումների, շենքային պայմանների խնդիրներ կան, մասնավորապես՝ ավագ դպրոցներում:

Մինչ խորհրդակցությունը կսկսեր, մենք Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ օրեր առաջ ներկայացրել եք ձեր մոտեցումը եւ «Ուսուցիչ» նախաձեռնությունը, այս օրերին ի՞նչ արձագանքներ եք ստացել, մասնավորապես՝ ֆինանսավորման հետ կապված: Նախարարը պատասխանեց. «Հաջողվեց ամենակարեւորը՝ հետաքրքրություն առաջացավ եւ մամուլում, եւ մասնագիտական շրջանակներում: Ստանում ենք շատ առաջարկություններ: Օրինակ, Սյունիքի դպրոցների ուսուցչությունից խնդրեցի, փոքր թվաքանակ ունեցող աշակերտներ ունեն, խնդրեցի, որ իրենց փորձը փոխանցեն մեզ, կարող է այնպիսի լուծումներ են գտել տեղում, որ բոլորի համար օգտագործենք»:

Նախարարն ասաց, որ վերապատրաստումների ծրագրի փոփոխությունը կտրուկ ազդելու է ուսուցիչների որակի վրա: Մեր հարցին՝ այն, որ այլեւս ուսուցիչները աշակերտների թվով չեն աշխատավարձ ստանալու, ֆինանսավորման բանաձեւը փոխվում է, չկա՞ն դժգոհություններ մեծ թվաքանակով աշակերտներ ունեցող դպրոցներից՝ Լեւոն Մկրտչյանը պատասխանեց, որ դա միայն ուսուցչին օգնում է. «Ըստ էության, ուսուցիչը ստանում է կայուն աշխատավարձ: Աշակերտների թվով ինքը էլի ֆինանսավորվելու է, այն տեղում, որտեղ աշակերտների թիվը քիչ է, ուսուցիչը էլի բազային ֆինանսավորում է ստանալու, դա միայն լավացնելու է իրենց վիճակը»:

Մենք նախարարից հետաքրքրվեցինք՝ այս օրերին ահազանգեր կան, որ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների ծնողներից դպրոցներում պահանջում են 500-1000 դրամ՝ գովասանագրեր տրամադրելու համար, դա վճարովի՞ է՝ նախարարը պատասխանեց, որ գումար դրա համար չի նախատեսվում: Իսկ նախարարության հանրակրթության վարչության պետը հավելեց. «Գովասանագրերը տպվում են պետպատվերի շրջանակներում եւ բաժանվում են դպրոցներին: Որեւէ դպրոցի տնօրեն իրավունք չունի դրանց համար որեւէ դրամ պահանջելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031