ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տեղեկացնում է. «Սույն թվականի սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը: Պատվիրակության՝ համաժողովին մասնակցելու հետ կապված կազմակերպչական հարցերը գտնվում են ընթացիկ փուլում»: