Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական տաղավարը ներկայացված է տեքստիլի միջազգային էքսպոյին. 400 միլիոն դրամի արտահանման պատվերներ՝ նախորդ ցուցահանդեսից

Օգոստոս 30,2017 13:03

Թեթև արդյունաբերության ոլորտի վեց ընկերություններ միասնական տաղավարով Հայաստանը ներկայացնում են Մոսկվայում այսօր բացված «ՏեքստիլԼեգՊրոմ» 49-րդ ցուցահանդեսին։ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական ընկերությունները միջազգային էքսպոյին մասնակցում են արդեն 5-րդ անգամ։ Նախկին ցուցահանդեսների մասնակից բոլոր ընկերություններն արտահանման պատվերներ են ստացել։

«Միայն փետրվարի ցուցահանդեսից հայկական ձեռնարկությունները 400 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել։ Ընդ որում, ամեն հաջորդ ցուցահանդեսից հետո պատվերների քանակը նկատելիորեն ավելանում է»,- նշել է ՀԶՀ Միջոցառումների կազմակերպման խմբի ղեկավար՝ Մարկուս Ազադյանը։

«Հայկական արտադրանքի արտահանման զգալի աճը, մասնավորապես Ռուսաստան, պայմանավորված է կառավարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունավետ քաղաքականությամբ և հատկապես արտադրության ու արտահանման խթանման ծրագրերով»,- միջոցառման բացման արարողությանը նշել է ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։

Տեքստիլ ու թեթև արդյունաբերության արտադրանքի ու սարքավորումների Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն անցկացվում է տարեկան երկու անգամ, 40 000 քմ տարածք զբաղեցնող 9 սրահներում։ «ՏեքստիլԼեգՊրոմ» 49-րդ էքսպոյին մասնակցում են ավելի քան 200 ընկերություններ աշխարհի 28 երկրներից։ Սպասվում են 35 000-ից ավելի այցելուներ` մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, ներմուծողներ։ «Լենտեքս», «Հելլո», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Ֆիրմա Լիդա» ընկերությունները, Կամսար Դարբինյան ԱՁ-ն միասնական տաղավարով ներկայացնում են Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը՝ տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի սեփական արտադրության հավաքածուներով:

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031