Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Անկարայի անդամակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, այդ հարցը մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է միանալ ԵԱՏՄ-ին և ստեղծել ազատ առևտրի գոտի: Նախարարի խոսքով՝ այդ ուղղությամբ բանակցությունները նախատեսվում է ավարտին հասցնել 2017թ:
«Այդ հարցով հստակ որոշում չկա: Դա տնտեսական և քաղաքական հարց է: Այն մանրամասն կուսումնասիրվի, որից հետո կընդունվի վերջնական որոշում»,- ասել է դեսպանը լրագրողներին:
Պատրաստեց՝ Վիկտորիա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ