«Մերոնք» հաղորդաշարը հյուրընկալել է Հանրային ռադիոյի «Սայաթ նովա» վաստակավոր աշուղական անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, բանահավաք Թովմաս Պողոսյանին:
Աշուղական երգերի կատարողն անդրադառնում է եթերում հնչող աղավաղված հայերենին, ժողովրդական, աշուղական աղավաղված կատարումներին, հայկական հեռուստաընկերությունների ղեկավարների վարած, իր բնորոշմամբ` ցինիկ քաղաքականությանը:
Ժողովրդական արտիստը մտահոգված պատմեց, որ մի օր հանդիպում է իր ուսանողներից մեկին, որը չնայած ավարտել է կոնսերվատորիան, ստացել բարձրագույն մասնագիտական կրթություն, սակայն այսօր իսլամաոճ ոռնոցներով է երգում. «Էդ ոռնոցներով էշերի գրպանից կալոդներով փողեր ենք հանում»,- իր վարպետին պատասխանել է այսօր արդեն հանրաճանաչ երգիչը:
Ասել կուզե` գրաքննության իսպառ բացակայությունը և համապատասխան գործիչների ու պաշտոնյաների անլուրջ վերաբերմունքը, Թովմաս Պողոսյանի կարծիքով, հանգեցրել են նման ամենաթողության ու եթերը լցրել թափոնով:
Մանրամասները` տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ