Լրահոս
Օրվա լրահոսը

Աներոջ կողմից դանակահարված քննիչի վիճակը կայուն է

Օգոստոս 30,2017 12:51

Երեկ Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի մոտ սուր կտրող-ծակող առարկայով Ա. Մ.-ն մարմնական վնասվածքներ է պատճառել Վ. Ա-ին: Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության կապիտան է: Նա տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից մեզ տեղեկացրեցին, որ Վ. Ա-ի վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում. «Կրծքավանդակի առաջին պատի ծակած-կտրած վերք է, թոքի վնասում չկա, կրծքավանդակի ներթափանցում չկա: Վիճակը կայուն, ստաբիլ է, միջին ծանրություն, բավարարին մոտ»,- ասաց բժշկական կենտրոն տնօրեն Վարդան Աբովյանը:

Shamshyan.com-ը հրապարակել է, որ քննիչը դանակահարվել է աներոջ կողմից:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031