Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Հեշտ է գրավել ընթերցողին սենսացիոն վերնագրերով, բայց այդ հայտարարության մեջ որեւէ արտառոց բան չկա». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 30,2017 11:43

Հարցերին պատասխանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչության պետ, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ։

Չնայած Մինսկի խմբի այլեւս նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարության մասին շատ է խոսվել, այդ թեմայով տարաբեւեռ մեկնաբանությունները չեն դադարում, սկսած նրանից, որ դա զգուշացում է ռուսներին, որ չփորձեն վերմակն իրենց վրա քաշել, բացահայտ ճնշում՝ հայկական կողմի նկատմամբ, սառը ցնցուղ Ադրբեջանին եւ այլն։

-Չի կարող մի հայտարարություն ուղղված լինել բոլորի դեմ՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի… Դրանք պարզ շահարկումներ են։ Հեշտ է գրավել ընթերցողին սենսացիոն վերնագրերով, բայց այդ հայտարարության մեջ որեւէ արտառոց բան չկա։
Կան հետաքրքիր պահեր, խնդիրներ, անորոշ ձեւակերպումներ, մոտեցումներ, որոնք դեռեւս պետք է քննարկվեն։ Այսինքն՝ սա պարտադրանք չէ, վերջնագիր չէ, պարտադիր ուժ ունեցող որոշում չէ, վերջնական կարգավորման մի ձեւ չէ՝ հակամարտության հանգուցալուծման տեսլական է, որ Վաշինգտոնը ներկայացրել է, ի դեմս լիազորությունների ժամկետն ավարտած իր ներկայացուցչի։

Եվ ես այստեղ որեւէ նոր բան չեմ տեսնում. այդպիսի «բացահայտումներ» շատ են եղել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքում ու դեռ կլինեն։ Հոգլանդն ընդամենը ներկայացրել է միջնորդների մոտեցումները, որոնք պարտադիր չէ, որ ամբողջությամբ ընդունելի լինեն հայկական կողմի՝ Հայաստանի եւ Արցախի համար. միջնորդները դատավորներ չեն՝ նրանք փորձում են համաձայնեցնել կողմերի դիրքորոշումները, եւ բազմաթիվ անգամ հայտարարել են այդ մասին։

Ադրբեջանի արտգործնախարարը շտապեց պղտոր ջրում ձուկ որսալ՝ առաջարկեց երկաթը տաքտաք ծեծել. կարգավորման սկզբունքների շուրջ «անպտուղ» քննարկումներից անցնել բովանդակային, այսպես ասած, «սուբստանտիվ» բանակցությունների։ Նման բան հնարավո՞ր է ձեր կարծիքով։

-Սուբստանտիվ բանակցությունների մասին խոսելը, մեղմ ասած, վաղաժամ է։ Հիմնական մոտեցումներից մեկը, որ դրված է հակամարտության կարգավորման հիմքում, Մինսկի խմբի գործունեության փիլիսոփայության մեջ, կոնսենսուսի գաղափարն է. ոչինչ կարգավորված չէ, եթե կարգավորված չէ ամեն ինչ։ Սա է խնդրի փաթեթային կարգավորման տրամաբանությունը։
Վերջնական ինչ-որ որոշում կայացնելու համար պետք է լինի բոլոր հարցերի շուրջ բոլոր կողմերի համաձայնությունը, ինչը չկա, նախ եւ առաջ այն պատճառով, որ բանակցություններն ընթանում են խեղաթյուրված ձեւաչափով՝ պաշտոնական Ստեփանակերտը չի մասնակցում այդ բանակցություններին։ Մի բան, որ հակասում է հենց ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում ընդունված որոշումներին, որտեղ հստակ ամրագրված են ե՛ւ հակամարտության կողմերը, ե՛ւ կարգավորման ձեւաչափը, որի շրջանակներում պետք է ընթանան բանակցությունները։ Իսկ կողմերը երեքն են՝ Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031