Ի պատասխան բազմաթիվ մասնավոր հարցումների` հայտնում եմ, որ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի կանխատեսել և պաշտոնապես հայտարարել, թե «Նաիրիտի» ծուխը կտեղաշարժվի Թուրքիա:
Օդերևութաբանական կանխատեսումները տեղադրվում են ԱԻՆ կայքում և իմ ֆեյսբուքյան էջում։
Իսկ եթե որևէ մեկը փորձել է մեր կանխատեսումները «թարգմանել» կամ այդ կերպ մեկնաբանել, ապա Հիդրոմետ ծառայությունը դրա հետ կապ չունի:
Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ
Հ. Գ. Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ի երեկոյան՝ «Նաիրիտում» հրդեհից հետո տարածվել էր հետեւյալ հաղորդագրությունը, որը հրապարակվել էր բազմաթիվ ԶԼՄ-ներով. «Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ ժամը 17:00-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, ինչը նշանակում է, որ ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք»: Այս տեքստն առկա չէ ԱԻՆ կայքում: