Ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի համար արտագաղթի թեման ամենացավոտներից է։ Նա կարծում է, որ մարդիկ իրենց տները լքում են ներքին լարվածության պատճառով։ Տեսակետը, թե գյուղացուն կարելի է հողին կապել սոսկ նյութական վիճակը բարելավելով, արվեստագետն այնքան էլ չի կիսում։
«Մշակութային արժեքները, որ նա ստեղծում է իր ձեռքերով, պակաս կարեւոր գործոններ չեն, որ նրան պահեն այստեղ։ Ես շատ կարեւոր եմ համարում արվեստի դպրոցների ստեղծումը գյուղերում, քան քաղաքներում»։
Թե ինչու են մտավորականները չեզոքություն պահպանում երկրում առկա լարվածության եւ դրա պատճառահետեւանքների վերաբերյալ, արվեստագետն ասաց. «Մտավորականների ուժը չի պատում, եւ, հետո, ասենք՝ խոսեցին, նրանց խոսքն արդյո՞ք ազդում է»։
Նկարչի կարծիքով՝ ոչ թե մտավորականին պետք է քաղաքականացնել, այլ քաղաքական ու պետական գործիչներն իրենք պետք է մտավորականներ լինեն։ «Իշխանությունն, իրենց ձեռքին է, եւ իրենք էլ պետք է ուրվագծեն գոնե արտագաղթը կանխելու ուղիները»։
Արվեստագետը համաձայն չէ նրանց հետ, ովքեր կարծում են, թե ռեժիմը պետք է կազմալուծել ներքեւից։ «Դա պետք է իրենք անեն՝ ներսից. բուրգը ներսից ու կամաց-կամաց պետք է քանդել»։
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում