Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահների դեմ մեղադրանք է առաջադրվել՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու համար

Օգոստոս 30,2017 10:36

ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել 19 անձանց, այդ թվում թուրքական անվտանգության ծառայության 15 աշխատակիցների նկատմամբ՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի այցի դեմ բողոքող ցուցարարներին ծեծի ենթարկելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

2017թ. մայիսին Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ բախում էր տեղի ունեցել ցուցարարների և նրա թիկնապահների միջև: Տեսանյութում երևում էր, որ Էրդողանն անձամբ է հետևում՝ ինչպես են իր թիկնապահները ծեծի ենթարկում խաղաղ ցուցարարներին: Այդ կապակցությամբ պետքարտուղարությունը բողոք էր հայտնել Թուրքիային:

Անկարան իր հերթին հերքում էր բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ բախումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից անվտանգության միջոցառումների բացակայության պատճառով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031