ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ արդեն կարելի է ապացուցված համարել, որ այս տարվա ապրիլին եւ մայիսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Հայաստանում աստղաբաշխական գումարներ են ծախսվել։
Ըստ ԿԲ-ի հրապարակած տեղեկանքի՝ այս տարվա առաջին վեց ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը մոտ 30 միլիոնով կամ մոտ 11 տոկոսով գերազանցել են անցած տարվա նույն ցուցանիշը։ Մոտ երեք տարի անընդմեջ անկումից հետո, երբ տարին տարվա համեմատ անկումը 25-30 տոկոս էր կազմում, 11 տոկոսանոց աճը, կարելի է ասել, դրական միտում է։
Հունվար ամսին արձանագրված կրկնապատկումը մասնագետների դիտարկմամբ պայմանավորված են եղել ՀՀ բանկային համակարգում նորմատիվ պահանջների փոփոխությամբ։ Բանկերի կապիտալի համալրման համար դրանց սեփականատերերը մեծ գումարներ են ներարկել բանկեր, որոնց մի զգալի մասը Հայաստան են բերվել մասնավոր տրանսֆերտների տեսքով։ Բայց մարտին եւ մայիսին արձանագրված աճերը ակնհայտորեն կապ չունեն բանկային համակարգի հետ։ Դրանք արդեն գումարներ են, որոնք Հայաստան են եկել նախընտրական փուլում՝ մինչեւ ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրություններ։ Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից առաջ փողային ներհոսքերը եղել են մարտ ամսվա ընթացքում։ Մայիսի 12-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների համար փողերը ստացվել են հենց մայիսին։
Ու սա է միակ պատճառը, որ մարտին ու մայիսին մասնավոր տրանսֆերտների ծավալը այսպիսի աճ է ունեցել անցած տարվա նույն ամիսների համեմատ։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում