Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական շոուբիզնեսի ամենաթանկ արտիստները՝ Մարտուն Գրիգորյանի որդու հարսանիքին (Ֆոտոշարք)

Օգոստոս 29,2017 23:59

Այսօր Գյումրու «Իմպերիալ» ռեստորանում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու՝ 18-ամյա Կամոյի հարսանիքին, որին մասնակցել է նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, հրավիրված են եղել հայկական շոուբիզնեսի ամենաթանկ արտիստները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Վաչե Ամարյանը, Սարոն, ամերիկաբնակ գյումրեցի, ժողովրդական երգիչ Հովհաննես Շահբազյանը, «Բելլաջիո» համույթը,  հարսանիքը վարել են  Կարեն Քոչարյանն ու «32 ատամ»-ի Վահագն Գրիգորյանը։ Այս մասին մեզ տեղեկացրեցին հարսանիքի մասնակիցները։

Իսկ հյուրերի ցանկում եղել են  թե՛ պատգամավորներ, թե՛ մարզպետներ, մասնավորապես՝ ԱԺ պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը,  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Բազմասեր Առաքելյանը և այլք։

Ներկաների ասելով, Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջին անգամ է մասնակցում հարսանիքի։

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանի թե՛ որդին՝ Կամոն, թե՛ հարսնացուն՝ Ռուզաննան Շիրակի պետական համալսարանի ուսանողներն են․ որդին սպորտսմեն է, սովորում է մանկավարժության ֆակուլտետի ֆիզկուլտուրայի բաժնում,  հարսնացուն՝ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ռուս բանասիրության բաժնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031