Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՀ առողջապահության նախարարութուն

Օգոստոս 29,2017 23:33

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած արտառոց դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորմամբ տղամարդ, ում կյանքը, չնայած բուժանձնակազմի ջանքերին, փրկել չի հաջողվել:

Նույն ժամանակահատվածում,բժշկական կենտրոն է տեղափոխվել կին` բազմակի կապտուկներով և բազմակի մակերեսային կտրած-ծակած վերքերով` հատկապես պարանոցի շրջանում, ում մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաև աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել է գիպսային վիրակապ:

Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031