Օգոստոսի 29-ին, ժամը 20-ի սահմաններում Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհին, Ճամբարակ տանող խաչմերուկ չհասած՝ բախվել են «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան եւ Իջեւան –Երեւան երթուղու «Գազելը»:
«Օպել Կորսայի » երեւանցի վարորդը եւ ուղեւորը՝ ռուս կինը տեղում մահացել են: «Օպելի» մյուս ուղեւորը՝ 14-ամյա ռուս տղան վիրավոր է, նա տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն. «Գազելի» 3 ուղեւորներ ոչ ծանր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն:
Նախնական տվյալներով՝ շրջադարձի ժամանակ «Օպել Կորսան» կողաշրջված վիճակում, վարորդի նստատեղի հակառակ կողմի 2 դռների հատվածով հարվածել է «Գազելին»:
Դեպքի վայրում աշխատել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը,ճանապարհային ոստիկանության 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սերժիկ Ղալթախչյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ