Թուրքիային C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման գործարքը «հասունացած է», բայց կան որոշ նրբություններ: Այս մասին «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:
«Այդ հարցը գործնականում «հասունացած է», բայց խոսքը ոչ թե հրաձգային զենքի մասին է, այլ լուրջ համակարգի, ուստի կան որոշ նրբություններ: Ես մեծ հույսեր ունեմ, որ շուտով դրական եզրակացության կգանք: Մեր «անդրօվկանոսյան բարեկամները», իհարկե, զայրացած են, բայց Թուրքիան անկախ պետություն է, և կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել՝ գնել կամ չգնել: Այդ համակարգն ապացուցել է իր գերազանցությունը մնացած բոլորի նկատմամբ. դա իսկապես լավագույն ՀՕՊ համակարգն է այսօր գոյություն ունեցողների մեջ»,- ասել է Շուգաևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ