ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պատանդ վերցրած անձի հետ բանակցություններ սկսվեցին:
Երբ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից ակնհայտ դարձավ, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է սպառնում ու այլ միջոցներով հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուն վնասազերծվեց:
Պարզվել է, որ պատանդ վերցնողը 1986 թվականին ծնված Գոռ Հակոբյանն է: Պատանդն ու Գոռ Հակոբյանը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել:
Գոռ Հակոբյանի կողմից մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացուհին գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Դեպքի հանգամանքները պարզվում են»:
https://www.youtube.com/watch?time_continue=52&v=vGztO-Ndr6s