Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» հրդեհի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին

Օգոստոս 29,2017 18:01

Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 70 հասցեում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով  այրվել են պահեստարաններում պահեստավորված նյութերը, ջերմահարվել բետոնե տարողությունները և այրվել հարակից խոտածածկ տարածքները: Հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաջողվել է կարճ ժամանակահատվածում հրդեհը տեղայնացնել է և կանխել դրա տարածումը գործարանի տարածքում:

Օգոստոսի 29-ին, ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից տեղում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություններ են վերցվել ականատեսներից:

Քանի որ հրդեհի առաջացման պատճառը և նյութական վնասը որոշելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243, 246 և 248 հոդվածների հատկանիշներով, նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Հրդեհի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին:

ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031