Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սերոբյանը խոսեց մարմնամարզիկների առաջիկա անելիքների մասին

Օգոստոս 29,2017 17:50

Մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր ամփոփեց Ունիվերսիադա-2017-ի արդյունքներն ու խոսեց առաջիկա անելիքների մասին: Մասնագետն, ընդհանուր առմամբ, գոհ է Թայվանում իր սաների մրցելույթներից, թեեւ կարելի էր ավելին անել:

«Առաջիկայում մեր գլխավոր մեկնարկն աշխարհի առաջնությունն է: Մինչ այդ, սեպտեմբերին Փարիզում կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկությանը: Թիմի կազմում Փարիզ կմեկնեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը: Այնտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ֆրանսիայի, գուցե նաեւ՝ Ճապոնիայի ընտրանու հետ: Սեպտեմբերի 27-ին Փարիզից կմեկնենք Կանադա՝ աշխարհի առաջնություն: Շատ բարդ ու դժվար է լինելու, բայց կփորձենք անել ամեն ինչ: Վերջին տարիներին բազմամարտի եզրափակչում մասնակից չենք ունեցել աշխարհի առաջնությունում: Կարծում եմ այս տարի Արթուր Դավթյանին կհաջողվի անել դա»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հակոբ Սերոբյանը նշեց նաեւ, որ պատանիները 2018 թ. օլիմպիական խաղերի ուղեգիր կարող են ձեռք բերել միայն Բաքվի մրցաշարում: «Վերջերս է հայտնի դարձել: Սովորաբար, պատանիներն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճում են Եվրոպայի առաջնությունում: Սակայն, հաջորդ տարի պատանիների աշխարհամասի առաջնությունը նշանակվել է օգոստոսին: Չնայած, նախորդ տարիներին այն միշտ անցկացվել է գարնանը: Հաջորդ տարվա ծրագրում ավելացվել է առանձին որակավորման մրցաշար Բաքվում եւ միակն է լինելու վարկանիշ նվաճելու համար: Սա ցավալի նորություն է մեզ համար:Բայց մենք պատրաստ ենք նաեւ Բաքու մեկնել՝ պայմանով, եթե անվտանգությունը երաշխավորեն: Մենք երեք հրաշալի պատանի ունենք, որոնցից մեկը 99 տոկոսով կարող է վարկանիշ նվաճել:

Այս տարի ես Բաքվում մասնակցելու եմ համագումարի, որտեղ եվրոպական ֆեդերացիայի նախագահ է ընտրվելու: Թեկնածուներից մեկն ադրբեջանցի է: Բարձրացնելու եմ մեր անվտանգության հարցը: Հակառակ դեպքում պետք է ամեն ինչ անենք, որ մեզ օլիմպիական խաղերի վարկանիշ ընձեռեն»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031