Օգոստոսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին։
Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով Ալեքսանդր Կոպնինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել զարգացման գործում և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ալեքսանդր Կոպնինը վստահեցրեց, որ ջանք չի խնայի իր առաքելությունն արդյունավետորեն իրականացնելու հարցում։
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ռուսաստանյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։
ՀՀ ԱԳՆ