Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանադայի խորհրդարանականներն ուսումնասիրելու են ապրիլյան ագրեսիայի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունները և զեկույց պատրաստելու դրանց մասին

Օգոստոս 29,2017 17:00

Օգոստոսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ։

Ողջունելով Կանադայի խորհրդարանի պատգամավորներին նախարար Նալբանդյանը կարևորեց կանադացի խորհրդարանականների պարբերական այցելությունները և նրանց ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կանադացի խորհրդարանականները ներկայացրեցին «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը, ինչպես նաև Հայաստան և Արցախ իրենց փաստահավաք առաքելության նպատակը` ուսումնասիրել անցյալ տարվա Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքում կատարված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն ու ռազմական հանցագործությունները և զեկույց պատրաստել դրանց մասին։

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը, անդրադարձավ ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի գործած ռազմական հանցագործություններին։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031