Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության անվտանգությունն առաջիկա հարյուրամյակում հնարավոր չէ ապահովել առանց Ռուսաստանի. Եվրահանձնաժողովի նախագահ  

Օգոստոս 29,2017 16:42

Եվրամիությունը պետք է մտածի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ միաժամանակ չհեռանալով եվրոպական արժեքներից: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Կարծում եմ՝ պետք է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ Եվրամիության անվտանգությունն առաջիկա հարյուրամյակում հնարավոր չէ ապահովել առանց Ռուսաստանի»,- ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով ԵՄ դեսպանների առաջ:

Նրա խոսքով՝ ԵՄ-ը պետք է «առավել հարմար հռետորաբանություն ընտրի Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ առանց հրաժարվելու իր արժեքներից»:

«ԵՄ տարածքը կազմում է 5.5 մլն քառակուսի կիլոմետր: Միայն Ռուսաստանը զբաղեցնում է 17.5 մլն քառակուսի կիլոմետր տարածք: Էլի հարցեր կա՞ն»,- ասել է Յունկերը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031