Երեկ «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ գործարանում այրվում է էթանոլ և այն միանգամայն անվտանգ է առողջությանը:
Այս կապակցությամբ հետաքրքիր է հիշել մի քանի տարի առաջ Մինեսոտայի համալսարանի գիտնականների հետազոտության https://www.theguardian.com/environment/2009/feb/02/biofuels-health
արդյունքները, ըստ որի եգիպտացորենի հիմքով բիոէթոնալն ավելի մեծ վտանգ է ներկայացնում բնապահպանությանը և մարդու առողջությանը, քան բենզինը կամ դիզելային վառելիքը:
Մասնավորապես, հետազոտության մեջ նշվում էր, որ եթե վառելիքի ավանդական տեսակները վատ են ազդում առողջության վրա օգտագործման ժամանակ, ապա բիովառելիքի դեպքում այդ վնասը գալիս է արտադրության փուլում: Օրգանական հումքի աճեցման ժամանակ օգտագործվում է ազոտային պարարտացում. այն մթնոլորտ է արտանետում ամիակի լիցքավորված մասնիկներ, որի վրա հավաքվում է դիսպերսված փոշի՝ առաջացնելով թանձրուկներ: Քամու հետ այդ թանձրուկները տեղափոխվում են խիտ բնակեցված շրջաններ, որտեղ առաջացնում են շնչառական ապարատի տարբեր հիվանդություններ:
Գիտնականները եկել էին եզրակացության, որ առավել անվտանգ այլընտրանք կարող է լինել ցելյուլոզային էթանոլը, որը կարելի է ստանալ այնպիսի բույսերից, որոնք պարարտացում չեն պահանջում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ