Արմավիրի մարզի Վանանդ համայնքի ղեկավար Ջիվան Մանուկյանը Aravot.am-ին պատմեց, որ այսօր իրենց համայնքում տրակտորի կցորդի տակ մնացած տասներեքամյա երեխան հարեւանի հետ դաշտ էր գնացել՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար: Տասներեքամյա երեխան՝ Սուրեն Խուրշուդյանը, ըստ գյուղապետի, տրակտորից է ընկել ու հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Քույր, եղբայր ունի, հայրը արտագնա աշխատանքի է գնացել, մայրիկի ու տատիկի հետ էր ապրում»,- ասաց գյուղապետը:
Մեր հարցին՝ գումարի դիմա՞ց էր դաշտում աշխատանքներ անում, գյուղապետը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ գումարով էր, թե առանց գումարի, որովհետեւ հարեւանի հետ էր գնացել: Վերջինս օգնություն է ցուցաբերել, տարել է հիվանդանոց, բայց երեխան ճանապարհին մահացել է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/ shamshyan.com