Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ծրագրերին չեն մասնակցի նրանք, ովքեր գրավել են ոստիկանության շենքը, թե նրանք, ովքեր ծեծի են ենթարկել ցուցարարներին ու լրագրողներին. ԱՄՆ դեսպանատուն. «Այսօր»

Օգոստոս 29,2017 15:29

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքում է տարածված տեղեկությունները, թե «Սասնա ծռերին» լուսաբանած լրագրողները կզրկվեն վիզա ստանալու հնարավորությունից, սակայն ընդգծում է, որ ոստիկանության շենքը գրաված անձինք, նաև ցուցարարներին ու լրագրողներին ծեծի ենթարկած անձինք կզրկվեն ամերիկյան ծրագրերին մասնակցելու հնարավորությունից:

«Վիզաների առանձին գործերի մասին մենք չենք կարող խոսել, սակայն հարկ է նշել, որ դեսպանության հովանու ներքո կազմակերպվող միջոցառումների ու ծրագրերի հետ կապված մենք կարող ենք և կդիտարկենք առկա արժանահավատ հաղորդումները՝ թույլ չտալու այդ ծրագրերին այն անձանց մասնակցությունը, ովքեր ուղղակիորեն ներգրավված են եղել այդ դեպքերին՝ թե նրանք, ովքեր գրավել են ոստիկանության շենքը, թե նրանք, ովքեր ծեծի են ենթարկել ցուցարարներին ու լրագրողներին», – նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանում:

 

Նյութի մանրամասները կարդացեք «Այսօր»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031