Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը

Օգոստոս 29,2017 14:50

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին երկու երկրների միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նամակում Պուտինը հիշատակել է հայ-ռուսական հարաբերությունների հին և հարուստ պատմությունը, որի համար հիմք են ծառայել երկու երկրների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր կապերը:

«1997թ. պայմանագիրը սկիզբ դրեց Ռուսաստանի և Հայաստանի միջև միջպետական կապերի ժամանակակից փուլին: Այդ կարևոր փաստաթղթի ստորագրումը պայմաններ ստեղծեց քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում որակյալ երկկողմ համագործակցության համար»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը, որոնք վերջին երկու տասնամյակում միութենական նոր մակարդակի են դուրս եկել. Մոսկվան և Երևանը բեղուն համագործակցում են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, համակագրում են ջանքերը հանուն տարածաշրջանային անվտանգության և կայունության:

Ռուսաստանի նախագահը հաստատել է պատրաստակամությունը շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա ընդլայնման գործում՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031