Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանի խորհուրդը՝ առաջին դասարանցիների ծնողներին

Օգոստոս 29,2017 13:45

Հոգեբան Սամվել Խուդոյանը ուսումնական տարեսկզբին ընդառաջ խորհուրդ է տալիս առաջին դասարանի երեխաների նկատմամբ ուշադիր լինել:

Ըստ նրա՝ ծնողները պետք է խրախուսեն, իսկ ուսուցիչներն օգնեն առաջին դասարանցիներին, քանի որ, ըստ հոգեբանի, շատ կարևոր է, որ երեխան հոգեպես պատրաստ լինի դպրոց գնալուն:

«Դժվար է լինում այն երեխաների համար, որոնք հոգեպես պատրաստ չեն դպրոց գնալ: Իսկ այն երեխաները, որոնք պատրաստ են դպրոցի, նրանց մոտ էլ հակառակն է, նրանց հաճախ կարելի է տեսնել «դպրոց-դպրոց» խաղալիս»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց հոգեբանը:

Սամվել Խուդոյանի խոսքով, որ առաջին անգամ դպրոց գնացող երեխայի համար մանկապարտեզից դպրոց անցումը լինի հարթ, շատ կարևոր է ուսուցիչների դերը. «Ուսուցիչները պետք է երեխաներին ճիշտ վերաբերվեն, որովհետև դա երեխայի համար զգայական շրջան է, երեխան առաջին անգամ սիստեմատիկ սկսում է սովորել, առաջին տպավորությունն էլ շատ կարևոր է»:

Հոգեբանը հորդորում է ծնողներին խուսափել ծեծով դաս սովորեցնելու պրակտիկայից, եթե նույնիսկ 10 անգամից 1 անգամ է ճիշտ գրել, պետք է խրախուսել ու գովել այդ մեկ անգամի համար. «Քանի որ երեխան փոխում է իր միջավայրը, մանկապարտեզում նա հարմարվել էր, իր ստատուսն ուներ այդ միջավայրում, այստեղ պիտի պայքարի իր ստատուսի համար: Իսկ ուսուցիչները պետք է օգնեն, որ երեխան նորմալ կարգավիճակ ձեռք բերի, հարմարվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031