Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը գնալով ոչ ադեկվատ է դառնում, դա է փաստում Էրիվանն «ազատագրելու» միտումը». Արա Պապյան

Օգոստոս 29,2017 13:31

«Հոգլանդն այդ հայտարարությամբ հիշեցրեց ՀՀ-ին եւ ավելի ինքնուրույն քաղաքականություն վարող Ռուսաստանին, որ Արցախյան հակամարտությունը դիտարկվում է եռանախագահների միջեւ, այսինքն, այն միայն Ռուսաստանի եւ Հայաստանի խնդիր չէ»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությանը, ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նա նշեց՝ միակ հարթակը, որտեղ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ գործակցություն կա, Արցախի հարցն է:

Անդրադառնալով առաջիկայում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ նա ընդգծեց, որ նման հանդիպումները վերջին շրջանում դարձել են ինքնանպատակ. «Մեղավորն Ալիեւն է: Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը տվել է համաձայնությունը Կազանի փաստաթղթի առնչությամբ: Խնդիրն այն է, որ հայկական կողմը առավելագույն զիջումների պատրաստակամությունը հայտնել է, իսկ Ալիեւի կողմից դա չկա: Ասում ենք, որ պատրաստ ենք զիջել 6,5 շրջան, ինչին ես դեմ եմ, բայց Ադրբեջանը պատրաստ չէ դրան, չի ուզում խաղաղ լուծում տալ հարցին: Ադրբեջանն ասում է՝ «ամեն ինչ տվեք ու գնացեք», ինչը չի աշխատելու»:

Քաղաքագետի բնորոշմամբ՝ Իլհամ Ալիեւն այս հարցում գնալով ոչ ադեկվատ է դառնում. «Խոսում է բաներ, որոնք եթե առաջ կարող էին վերագրվել ներքին լսարանին, ապա հիմա այդպես չէ: Խոսքը Էրիվանն ու Զանգեզուրն «ազատագրելու» մասին է, ինչը պատերազմի եւ Հայաստանը ոչնչացնելու կոչ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031