Լրահոս
Օրվա լրահոսը

Ներսիկ Իսպիրյան. «Քանի-քանի ընտանիքների հետ խոսել եմ, որ ասում են՝ պետք է հետ գնան, գործերը դասավորեն եւ տեղափոխվեն Հայաստան». «Ժողովուրդ»

Օգոստոս 29,2017 13:27

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի մշտական ուղեկիցը եղել եւ մնում է ազգային երգը։ Նա «Ժողովուրդ»-ին պատմել է ինչպես ԱՄՆ-ում կայանալիք մենահամերգի, այնպես էլ կուսակցական ընկերների հետ հարաբերությունների, մեր երկրում առկա իրավիճակի մասին։

– Պարոն Իսպիրյան, գաղտնիք չէ, որ երկրում ստեղծված ծանր սոցիալական վիճակը ստիպում է մարդկանց լքել իրենց հայրենիքը։ Ի՞նչ պետք է անի մեր կառավարությունը՝ արտագաղթը կանխելու համար։

– Ինչքան որ դուրս են գալիս, երեւի երկու անգամ էլ այս ամառ վերադարձան Հայաստան՝ տուրիզմի, ընտանիքով։ Քանի-քանի ընտանիքների հետ խոսել եմ, որ ասում են՝ պետք է հետ գնան, գործերը դասավորեն եւ տեղափոխվեն Հայաստան, ինչպես որ ես, 18 տարի ապրելով ԱՄՆ-ում, տեղափոխվեցի Հայաստան։ Այնպես որ, ե՛ւ արտագաղթն է լինելու, ե՛ւ վերադարձը։

Իհարկե, ցավով եմ ասում, որ արտագաղթը օր առաջ պետք է կասեցվի։ Պետք է տեսնենք, թե տարբեր երկրներ մեկնելով՝ մեր ժողովուրդն ինչ չարչարանքներով է գումար վաստակում, այդ հանապազօրյա հացը, որ վաստակում են Եվրոպայում կամ ԱՍՆ-ում…

Ռուսաստանում երեխաները համերգի ընթացքում մոտենում էին մեզ եւ խոսում ռուսերեն, ասում եմ՝ ինչի եք ռուսերեն խոսում, ասում են՝ հայերեն չգիտենք։ Սա սպիտակ ջարդ է, երբ 3-4 տարվա եկածը չի կարողանում խոսել իր մայրենի լեզվով։

Այս ամենի մեջ իր մեծ մեղավորությունն ունի ժողովուրդը։ Եթե ինչ դրսում են աշխատում, դրա 60-70 %-ը Հայաստանում աշխատեն, արդյունքի կհասնեն, ոչ թե պատերի տակ սեմչկա չրթելով՝ ասեն՝ փող չկա։ Երբ մարդն իր վրա պատասխանատվություն չի զգում, կառավարությունն ի՞նչ անի։ Ամեն մարդ թող իրենից սկսի, հետո նոր արտագաղթի դեմն առնեն։

Ամեն ինչ բարդում ենք կառավարության վրա, հա, հասկանում ենք, որ այսօր դժվար իրավիճակ է, մի բան էլ չմոռանանք, որ Հայաստանը շրջափակված է, պատերազմը չի վերջացել։.

Զրուցեց Լիդա ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031