Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտ» գործարանի մերձակայքում գետնամերձ օզոնի, ընդհանուր փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները

Օգոստոս 29,2017 13:22

ՇՄՄՏԿ  ՊՈԱԿ-ի Շենգավիթ համայնքում (Արշակունյաց 135/10) գտնվող ստացիոնար դիտակայանի տվյալների համաձայն օգոստոսի 28-ին ժամը 15:00-ից մինչև օգոստոսի 29-ը ժամը 10:00 ընկած սահմաններում կայանի շրջակայքի մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի, ընդհանուր փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:

Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 4 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,2-1,7 անգամ: Ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն:

Նաիրիտ գործարանի մերձակայքում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաների տվյալները բերված են ստորև աղյուսակի, գրաֆիկների տեսքով, կից ներկայացվում է նաև պասիվ նմուշառիչների տեղադրության քարտեզը:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031