Լրահոս
Օրվա լրահոսը

Ծուղակով լուսացույցները փոխարինվո՞ւմ են. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 29,2017 13:14

Անցյալ տարի հանդես եկանք «Օդից՝ փող. 300 միլիոն vs նորմալ լուսացույցներ» հրապարակմամբ, որում խոսեցինք Հայաստանում լայն կիրառում ունեցող լուսացույցների, այսպես կոչված «սեկցիաների» մասին։

Մասնավորապես, անդրադարձանք այն խնդրին, որ շատ հաճախ վարորդները, տեսնելով լուսացույցի հիմնական կանաչ լույսը, չնկատելով մարված սեկցիայի առկայությունը, մտնում են խաչմերուկ եւ իրենց կամքից անկախ կատարում են լրջագույն խախտում ու տուգանվում 20-50 հազար դրամով, ինչի արդյունքում ՀՀ ԿԱ ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամը եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը տարեկան աշխատում են լրացուցիչ շուրջ 300 միլիոն դրամ։

Մեր հրապարակմանն այն ժամանակ անգամ արձագանքեց ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը՝ փորձելով արդարացնել իր դիրքորոշումը։

Սակայն, այդուհանդերձ, ի վերջո ճանապարհային ոստիկանությունն արեց խնդիրը լուծելու առաջին քայլը՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում, դրա վերակառուցումից հետո, տեղադրվեց ծուղակները բացառող լուսացույց… Ավելի ճիշտ՝ երկու լուսացույց։

Մասնավորապես, Բաղրամյան պողոտայով դեպի քաղաքի փոքր կենտրոն երթեւեկողների համար արդեն գործում է երկու լուսացույց՝ մեկը կարգավորում է ուղիղ դեպի Օպերա երթեւեկությունը, մյուսը՝ ձախ՝ դեպի Կասկադ։

Արդյունքում, բացառվում է վարորդների շփոթմունքը, իսկ կարմիր լույսի տակով կարելի է անցնել միմիայն միտումնավոր կամ ծայրաստիճան անզգուշության արդյունքում։

Սակայն, ցավոք սրտի, սա Հանրապետությունում միակ լուսացույցն է, որը մարված սեկցիայի փոխարեն ունի նորմալ, երեւացող կարմիր լույս։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031